Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:
Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:
Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»:
Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը։