Բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը․ հայտարարություն

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:

Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:

Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»:

Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել