Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել, ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ժանրի կաոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը՝ հավանաբար ապհովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է:

Հիշեցնեմ՝ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ», – գրել է Կոչուբաևը։

Նշենք, որ Մանթաշյանը դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելու գործով որպես մեղադրյալ է ներգրավված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել