Որդին սպանել էր իր 77-ամյա մորը. ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում սպանված մարդ կա:

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները հայտնաբերել են 77-ամյա տանտիրուհու դիակը՝ բռնության ակնհայտ հետքերով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ 42-ամյա որդին։ Ժամը 19.50-ին նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել