«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ին ներկայացվել է 14 միլիոն դրամ վնասի հատուցման պահանջ

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի աշխատակիցները արձանագրել են մի շարք խախտումներ։

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմինը:

Ընկերությանը պատկանող «Ամբերդ-1», «Ամբերդ-2» և «Ամբերդ-3» ՓՀԷԿ-երը խախտել են տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացնելով ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառ։

ՓՀԷԿ-երում տեղադրված ուլտրաձայնային ջրաչափերը չեն գործել:

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները ներկայացվել են սահմանված կարգի խախատմամբ և աղավաղմամբ։

«Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են  վարչական տուգանքներ՝ ընդհանուր 530.000 ՀՀ դր. չափով, իսկ ներկայացված վնասի հատուցման պահանջի չափը կազմել է 14.259.226  ՀՀ դր.։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել