«Ամոթ է, որ մեր երկիրը նման մեկը ղեկավարի, ամոթ է, որ մենք հանդուրժենք նման «ղեկավարի»․ Կարին Տոնոյան

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն ինչ սահման ունի…..

Այսօր, երբ Ալեն Սիմոնյան կոչված թյուրիմացությունը բարբաջում էր գերիների մասին, ես մեր աշակերտների հետ «Զինվորի տանն» էի, և նայելով հաշմանդամության սայլակին նստած այդ հրաշք տղաներին, որոնց հետ Հայրենիքի մասին զրույցը լավագույն դասն էր մեր աշակերտների համար, մտածում էի, որ նրանք էլ կարող էին այդպես վիրավոր գերի ընկած լինել և….. այսօր նրանց է՞լ էր վերաբերելու այդ խոսքերը……ոչ ոք չգիտե, թե այդ տղաներից ով ինչպես է գերի ընկել, և եթե անգամ 18-19 տարեկան տղան անելանելիությունից գերի է հանձնվել, ո՞վ է դատավորը, որ իրավունքով…. այդ տղաները միայն կռվի դաշտում լինելով արդեն իսկ հազար անգամ ավելին են արել, քան դուք՝ 5000 երիտասարդի կյանք և 10000-ի էլ առողջություն գիտակցաբար զոհաբերած ճիվաղներդ….. իսկ դասալքության փաստը նախ պետք է ապացուցել և, իհարկե, դատապարտել, դա այլ հարց է:

Այս պահվածքը վկայում է այն մասին, որ սրանք ոչ միայն հաղորդ չեն մարդկային ցավին ու մարդասիրությանն ընդհանրապես, այլև բացարձակ պատասխանատվութ՛ուն չեն ստանձնել որպես պաշտոնյա մեր քաղաքացիներին տեր կանգնելու, ուստի առաջարկում եմ պահանջել, որ Ալեն Սիմոնյանը հրաժարվի պաշտոնից և գնա Սյունիքի ամենավտանգված հատվածը, այնտեղ, որտեղից Ալիևը միջանցք է պահանջում, և կռվի այդ տարածքի համար ու գերի չընկնի……

Իսկ երկրի թիվ մեկ պաշտոնում նա իրավունք չունի ղեկավարելու ևս մեկ օր անգամ, անհապաղ պետք է պահանջել նրա հեռացումը: Ամոթ է, որ մեր երկիրը նման մեկը ղեկավարի, ամոթ է, որ մենք հանդուրժենք նման «ղեկավարի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գերիների մասին, նշում է, որ իրենք իր համար գոյություն չունեն։

ԱԺ նախագահի օգնականը հրապարակել է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ ԱԺ նախագահը նշում է․ «Այդ գերիների, այդ մարդկանց, այդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, երբ որ իրենք զենք են վերցրել՝ պաշտպանելու հայրենիքը, եթե ես այդ զինվորների պատճառով պետք է Սյունիք կորցնեմ, եթե ես պետք է Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարողա սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչ է դրված, մյուս նժարի վրա ինչ է դրված։ Բնականաբար մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում, բայց մենք չենք կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությանը պատանդ դնել։ Գերիներն այն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել և մոլորվել են, ես այս մասին չեմ կարող բարձր ասել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել