Հանրապետության որոշ շրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր

Նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ի դրությամբ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ընդգծելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել