Քաղաքացին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ 16 տարին չլրացած աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար

Քաղաքացի Թ․ Ջ․-ին, ով ազգությամբ եզդի է, ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Թ․ Ջ․-ն և Ն․ Ա․-ն, հանդիսանալով վաղեմի ծանոթներ, իրենց և ծնողների համաձայնությամբ նշանադրվել են, այնուհետև՝ Թ․ Ջ․-ի հայրական տանը տեղի է ունեցել նրանց հարսանիքը, որից հետո վերջիններս որպես ամուսիններ բնակվել են Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում: Թ․ Ջ․-ն, հաստատապես իմանալով Ն․ Ա․- ի 15 տարեկան լինելու փաստի մասին, 23 տարեկան հասակում, առանց բռնություն գործադրելու և Ն․ Ա․-ի համաձայնությամբ, պարբերաբար` շաբաթական մի քանի անգամ, բնական եղանակով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, ինչի հետևանքով Ն․ Ա․-ն հղիացել է:

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Հովհաննես Ավագյանի, 2021 թվականի հուլիսի 21-ին Թ․ Ջ․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:

Դատարանը որոշել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Թ․ Ջ․-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության բնակության վայրի ստորաբաժանմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել