Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարազատ քույր և եղբայր հասկացությունը ներառում է նաև համամայր և համահայր քույրերին և եղբայրներին:
Նման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/1516/02/08 քաղաքացիական գործով 24.07.2003 թվականին կայացված որոշման մեջ:
Ընդ որում, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը հանդիսանում են երկրորդ հերթի ժառանգներ:
Աջափնյակ նոտարական տարածքի նոտար
Իռեն Սարգսյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net