Գոհար Մելիք-Ստեփանյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոցի տնօրեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 9-ին որոշում է ստորագրել, որով Գոհար Մելիք-Ստեփանյանին նշանակել է Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում` կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հուլիսի 10-ից մինչև 2030 թվականի հուլիսի 10-ը ներառյալ:

Նշենք, որ տնօրենը 2-րդ անգամ է նշանակվում նշված դպրոցի տնօրենի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2025 թվականի հունիսի 27-ի N 296 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի 2025 թվականի հուլիսի 3-ի N 02/09.2/21130-2025 գրությունը՝

1. Գոհար Մելիքի Մելիք-Ստեփանյանին՝ 2025 թվականի հուլիսի 10-ից նշանակել «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում` կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հուլիսի 10-ից մինչև 2030 թվականի հուլիսի 10-ը ներառյալ:

2. «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Սվետլանա Աբրահամյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

3. Աշխատավարձն՝ ըստ հաստիքացուցակի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել