Գևորգ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականին՝ քննությամբ չպարզված օրը, հանդիսանալով 12 տարին չլրացած Մ․ Ե․-ի հայրը՝ ԼՂՀ Քարվաճառի շրջանում իր բջջային հեռախոսով պոռնկագրական նյութեր է ցուցադրել վերջինիս և ունեցել սեքսուալ բնույթի զրույց:
Բացի այդ, 2020 թվականից մինչև 2024 թվականը իր սեռական կարիքները բավարարելու համար, ժամանակ առ ժամանակ դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:
Տղամարդը նաև հարվածներ է հասցրել աղջկան։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունիսի 20-ին և մակագրվել դատավոր Կարեն Հակոբյանին։ Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 14-ին։