Մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ ՊՆ

Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել