Փոխոստիկանապետը գործուղվել է Ստամբուլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին որոշում է ստորագրել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին Ստամբուլ գործուղելու մասին։ Այս մասին որոշումն ընդգրկված է Կառավարության գրավոր քվեարկության հարցերում։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2021 թվականի նոյեմբերի 21-26-ը գործուղել Ստամբուլ:

2. Արա Ֆիդանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արա Ֆիդանյանի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել