Աձնագրային ծառայությունները աշխատելու են հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն․ ոստիկանություն

2021 թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պատշաճ կազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021 թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել