Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ստորև նշված հղումով կարող եք ներբեռնել գործատուների համար ուղեցույցը: Ներկայացված է հրամանի նմուշ, գրանցամատյանների ձևերը:
Հիշեցնում ենք, որ գործատուի վրա դրված չէ պարտականություն ստիպել իր աշխատակցին պատվաստվել կամ ՊՇՌ սերտիֆիկատ ներկայացնել: Գործատուն այդ մասով պետք է վարի գրանցամատյաններ: Ընդ որում, գրանցամատյանների բովանդակությունն այնպիսին է, որ եթե ներկայացվում է սերտիֆիկատ, նոր մատյանում գրառում է կատարվում:
Կազմակերպության պաշտոնատար անձին կարող են տուգանել 40.000 դրամից 120.000 դրամ՝ գրանցամատյանները չվարելու, պատասխանատու անձ չնշանակելու և այլ կանոնները չպահպանելու համար:
Եթե գործատուներին կամ աշխատողներին կտուգանեն, կարող եք դիմել Ազատ կամք նախաձեռնությանը»:
Ուղեցույցն՝ այստեղ։