Գործատուի վրա դրված չէ պարտականություն ստիպել իր աշխատակցին պատվաստվել կամ ՊՇՌ սերտիֆիկատ ներկայացնել․ Արա Զոհրաբյանը ուղեցույց է հրապարակել

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ստորև նշված հղումով կարող եք ներբեռնել գործատուների համար ուղեցույցը: Ներկայացված է հրամանի նմուշ, գրանցամատյանների ձևերը:

Հիշեցնում ենք, որ գործատուի վրա դրված չէ պարտականություն ստիպել իր աշխատակցին պատվաստվել կամ ՊՇՌ սերտիֆիկատ ներկայացնել: Գործատուն այդ մասով պետք է վարի գրանցամատյաններ: Ընդ որում, գրանցամատյանների բովանդակությունն այնպիսին է, որ եթե ներկայացվում է սերտիֆիկատ, նոր մատյանում գրառում է կատարվում:

Կազմակերպության պաշտոնատար անձին կարող են տուգանել 40.000 դրամից 120.000 դրամ՝ գրանցամատյանները չվարելու, պատասխանատու անձ չնշանակելու և այլ կանոնները չպահպանելու համար:

Եթե գործատուներին կամ աշխատողներին կտուգանեն, կարող եք դիմել Ազատ կամք նախաձեռնությանը»:

Ուղեցույցն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել