N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն. ՊՆ

Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Զորավարժության ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի հմտությունները և գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ընթացքում, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների կողմնորոշման և որոշումների կայացման ունակությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել