Հաստատվել է կորոնավիրուսի 1697 նոր դեպք, 24 մարդ է մահացել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 281 991 դեպք, որոնցից 253 936-ն` առողջացած, 5778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 044 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 886 064 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք: Ունենք 790 առողջացած, 24 մահվան դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել