Թշնամին կրակ է բացել Երասխ գյուղի, հայկական դիրքերի ուղղությամբ, այրվել է անասնագոմ, խոտի դեզեր․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել