Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Սյունիքի մարզի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը, որում քննարկվել է Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ՝ գրավի չափ է սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։

Հիշեցնենք, որ փոխքաղաքապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն․ Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով։

Հովսեփյանը մեղադրվում է նաև Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով․ յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել