Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Տեղեկանում ենք tvzvezda.ru-ից:
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են ԼեռնայինՂարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը: