Վերջին շրջանում ավելացել է Գյումրի համայքնի ղեկավարի «Զարթոնք» ԱՔԿ թեկնածու Վարդևան Հակոբյանի վարկանիշը․ Irakanum.am

Ինչպես հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրություններին տասը քաղաքական ուժ է մասնակցում։ Գյումրիում այս կիրակի կայանալիք ընտրություններից առաջ իշխանությունը հերթական սոցիալական հարցումն է իրականացրել գյումրեցիների շրջանում։ Մայրաքաղաքից են զանգահարել Գյումրիում ապրողներին, հարցրել, թե հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրված թեկնածուներից ում օգտին են քվերակելու գյումրեցիները։ Իհարկե զանգահարողները հայտնել են, թե իրենք անկախ կազմակերպություն են ներկայացնում, չեն պաշտպանում որեւէ մեկի քաղաքական շահը, բայց մեր ունեցած հավաստի տեղեկություններով սոցհարցումը իշխանությունն է պատվիրել։ Բայց իրականացված հարցումների արդյունքներն իշխանությանը չեն գոհացրել։  Այս մասին գրում է Irakanum.am-ը։

Արդյունքներն ամփոփվել են նախորդ շաբաթվա վերջ, որից հետո իշխանությունը փորձել է ստեղծած իրավիճակը այլ կերպ լուծել։

Ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում ավելացել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի վարկանիշը։

ՏԻՄ ընտրություններին մասնկացող ընդդիմադիր ուժերն այս պահին ունեն շանս հաղթելու իշխանությանը և ձախողել ՔՊ – «Բալասանյան» դաշինք համագործակցությունը։

Ինչպես հայտնի է նախօրեին Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց։ Խոսքը՝ Ալբերտ Մարգարյանի մասին է, ով Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուի հոր մտերիմ ընկերն է։ Մարգարյանին քաղաքապետարան գործուղելով իշխանությունը նպատակ ունի նաև այս կերպ վերահսկելի դարձնել ընտրական գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել