Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի կողմից շրջանառվող հերթական տեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:
ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»,- հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: