Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հոկտեմբերի 7-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշմամբ
սահմանված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության
ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման» կարգի 6-րդ կետի
5-րդ ենթակետի, 18-րդ կետի դրույթներով, համաձայն արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման
2021 թվականի հիմնական միջոցառումների պլանի 14-րդ կետի 1-ին Ենթակետի’
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Գագարինի
փողոց 16/3 հասցեում գտնվող «Արթիկի փոքր հիդրոէլեկտրոկայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
(Մարալիկ քաղաքի նախկին բամբակամանվածքային ֆաբրիկա) տարածքում անցկացնել ցուցադրական հատուկ
տակտիկական ուսումնավարժություն’ «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական
աշխատանքների կազմակերպումը» թեմայով:
2. Ուսումնավարժության ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս
Աբրահամյանին, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ’ Փրկարար ծառայության Շիրակի մարզային
փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանին:
3. Ուսումնա վարժություն ում ընդգրկել.
1) Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունը, Անիի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատը։
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության
վարչությունը.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Ղարս» մասնաճյուղը.
5) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման
մասնաճյուղը.
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ՍԼնիի համայնքապետարանի ղեկավար կազմը:
4. Հանձնարարել.
1) ոաումնավարժության ղեկավարման շտաբի պետին’ ա. մինչև 2021 թվականի հոկտեմբերի 13-ը ոաումնա վարժության ղեկավարի հաստատմանը ներկայացնել
ոաումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,
բ. կազմակերպել մասնակիցների նախապատրաստումը’ համաձայն ցուցադրական հատուկ տակտիկական
ոաումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանի,
գ. մինչև 2021 թվականի հոկտեմբերի 21-ը զեկուցել ոաումնավարժությանը պատրաստ լինելու մասին.
2) ոաումնավարժության մասնակիցներին’
պատրաստ վիճակի բերել ուժերն ու միջոցները, համալրել ստորաբաժանումները հաշվեցուցա կային գույքով,
սարքավորումներով և տեխնիկայով, ոաումնա վարժության ընթացքում ապահովել անվտանգության կանոնների
պահանջների կատարումը.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
բաժնի պետին’ ապահովել ոաումնա վարժության լուսաբանումը:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ»: