Քննարկում` նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության խնդիրներին

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ առթիվ այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը(ՀԱՀ/ԱԾՀԿ), Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) հետ հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության խնդիրներին:

Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկան Հայաստանի ամերիկան համալսարանի առողջապահակա ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի գիտաշխատող «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Արուսյակ Հարությունյանը, Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) անդամ Անահիտ Բախշյանը, ՀՀ Առողջապահության նախարարության ԱԱԻ ԱՏՎՀԿ ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը, Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչությունը ներկայացուցիչը, ինչպես նաև DJ Vakcina-ն:

Քննարկման ընթացքում Հայ կամավորների միության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը ներկայացվեցին Հայ կամավորների միության կողմից իրականացված Հայաստանում առկա գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության տարբեր տեսակների մշտադիտարկման արդյունքները, դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ)՝ ուշադրության կենտրոնում ունենալով հետևյալ հարցերը

· Գովազդն ամսագրերում/վաճառքի կետերում

· Ավտոմատ սարքավորումներով ծխախոտի խաղարկությունը

· Ծխախոտը հայկական սերիալներում

· Հայտնի անձնավորությունները՝ որպես օրինակ հանրությանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը նշեց, որ բացի այն որ Հայաստանում մայիսի 31-ը նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր, ՀՀ Կառավարության որոշմամբ ծխախոտի դեմ պայքարի ազգային օր է հայտարարվել նաև հոկտեմբերի 12-ը: Արփինե Եղիկյանի խոսքերով. «Հայաստանում այս ոլորտում խնդիրը ոչ այնքան օրենսդրության բացի մեջ է, որքան օրենսդրության կիրառման մեջ: Օրենսդրությունը քիչ թե շատ կարգավորում է ոլորտը. Միացել ենք «Ծխախոտի դեմ պայքարի» ԱՀԿ կոնվենցիային, ունենք օրենք «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին», սակայն խնդիրը օրենսդրության կիրառման մեջ է: Մասնավորապես, օրենքի խախտում է լայնորեն տարածում գտած ծխախոտ խաղարկող խաղային ապարատների տեղադրումը: Կարծում եմ համապատասխան մարմինները միջոցներ կձեռնարկեն օրենքի խախտումները վերացնելու ուղղությամբ»:
Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչությունը ներկայացուցիչը հայտնեց, որ նման խաղային ապարատների հարցը անմիջապես առնչվում է իրենց բաժնին: Վերջին շրջանում բազմաթիվ դիմումներ են ստանում նման խաղային ապարատների տեղադրման խնդրանքվ, սակայն այդ դիմումները մերժվում են: Տեղադրվածները չունեն համապատասխան թույլտվություն և Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում խաղային ապարատներից ծխախոտները հանելու ուղղությամբ:

Քննարկումը կշարունակվի Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ ժամը 17.00-ին:

Իրավաբան .net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել