Սև լճի ուղղությամբ ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտոնական լրահոսը հուշում է, որ այսօր, սահմանագծի առնվազն 3 ծանր ուղղություններում բավականին լարված է եղել։

Արդյունքում՝ Սև լճի ուղղությամբ (Սյունիք), ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա, իսկ Երասխի (Արարատ) և Կութի (Գեղարքունիքի) ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 2 հայ զինծառայողի կորուստ։

ՀՀ ՊՆ փոխանցմամբ, զոհեր ունի նաև ադրբեջանական կողմը, ինչը Բաքուն պաշտոնապես չի հաստատում։

Անկանխատեսելի իրադարձությունները սահմանագծի տարբեր հատվածներում շարունակվում է։

Դիվանագիտական հարթությունում կողմերի՝ «տարբեր լեզուներով» խոսելը, ցավոք, սահմանային նոր զարգացումներ է ենթադրում»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:

Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել