Համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 14-ին տեղեկացրել էր, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ և հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում առաջարկվել էր առաջնորդվել ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05102017թ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթներով՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրները հնարավորինս արագ վերացվել են, և հարկ վճարողներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերը պետք է դուրս գրեն հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել