Պարոն Աղաջանյան, ձեր դիմաց ոչ թե ես եմ լինելու, ես ձեզ չեմ ատում, այլ՝ թշնամին, ով ատում է․ Մամիջանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներսում մենք հանդես ենք գալիս որպես մեկ ֆրոնտ, մեկ խրամատ։

Այս մասին իր ելույթում այսօր՝ օգոստոսի 11-ին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի թեկնածության մասին։

«Պարոն Աղաջանյանի հետ երեկվա հարցուպատասխանը շատ ջղաձիգ էր, չեմ ուզում որպես վիարվորանք օգտագործել այդ բառը, այլ որպես էմոցիայի նկարագրում, շատ ջղաձիգ էր։ Ընտրվելու պարագայում, պարոն Աղաջանյան, դուք ստիպված եք լինելու շատ ավելի հավասարակշռված դրսևորվել, որովհետև Ձեր դիմաց լինելու եմ ոչ թե ես, բնականաբար ես ձեզ չեմ ատում, մենք քաղաքական հակառակորդներ ենք, մրցակիցներ ենք, այլ լինելու են մարդիկ, որ ձեզ, մեզ բոլորիս ատում են, լինելու է թշնամին, լինելու է այն թշնամին, ով փորձելու է դիվանագիտության, իրենց արևին, քաղցր լեզվով արդարացնել այն վայրագությունները, որոնք արել են ղարաբաղյան պատերազմների ընթացքում։ Փորձելու են արդարացնել արգելված զինատեսակների օգտագործումը, փորձելու են հերքել տեռորիստական խմբերի, ահաբեկիչների, վարձկանների մասնակցությունը։ Այ իրենք ձեզ ատելու են ու իրենց պարագայում Ձեզ շատ-շատ պետք կգա հավասարակշռվածություն և սառնասրտություն»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել