Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Հարցը Ազգային ժողովում է։

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Նրա պաշտոնավարման ժամկետը արդեն լրացել է։

Նախագահի 2021 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ, որի թեկնածությունը նույնպես առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում։

3-րդ թեկնածուն Լիանա Հակոբյանն է, ով վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է նշանակվել այս տարվա հունիսի 24-ին։

Խորհրդարանն այս երեք թեկնածուներից ընտրելու է մեկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել