ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու ներկայիս վեցամսյա ժամկետը կրճատվելու է չորս ամսվա

Սույն թվականի օգոստոսի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը մտել է ուժի մեջ: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարի 1-ից ներպետական վերջին որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ներկայիս վեցամսյա ժամկետը կրճատվելու է չորս ամսվա:

Այս արձանագրությունը փոփոխություններ է մտցրել Կոնվենցիայի նախաբանում, որն այժմ իր մեջ ներառում է նաև ստորակարգության սկզբունքը (the principle of subsidiarity) և հայեցողության շրջանակ դոկտրինը (the margin of appreciation doctrine):

Արձանագրությամբ նաև հետևյալ փոփոխություններն են կատարվել՝

  • գանգատի ընդունելիության չափանիշներից «significant disadvantage – էական վնաս» չափանիշի վերաբերյալ, որի երկրորդ պայմանը, այն է՝ գործը, որը պատշաճ կերպով չի քննվել ներպետական ատյանների կողմից, չի կարող մերժվել, վերացվել է,
  • գործով կողմերը այլևս չեն կարող դեմ արտահայտվել Պալատի կողմից գործը Մեծ Պալատին փոխանցելու վերաբերյալ,
  • ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուները պետք է Խորհրդարանական Վեհաժողով ուղարկվող 3 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակի ուղարկման ժամանակ լինեն մինչև 65 տարեկան,
  • 2013 թվականին ընդունված 15-րդ Արձանագրությունը վավերացվել է Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել