Ոստիկանությանը սուտ հաղորդում տալու հետևանքները

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դտարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Նարինե Վ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ` զուգորդված ծանր հանցագործության մեջ մեղադրելով, 2012թ. նոյեմբերի 29-ի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իբր 2012թ. նոյեմբերի 28-ին Խանջյան փողոցում գտնվող <<XXX>> Կարաոկե ակումբում իր ծանոթ Արամ Ն.-ն դանակի սպառնալիքի ներքո, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Մեղադյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել