Բացահայտվում են մասշտաբային ընտրակեղծիքները. Վազգեն Սաղաթելյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ բացահայտվում են զանգվածային ընտրակեղծիքներ։

«Քանի դեռ բացահայտվում են մասշտաբային ընտրակեղծիքները ու կատարվում է վերահաշվարկ, ուզում եմ հիշեցնել մեկ բան։ Ընտրությունների նախօրեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսացող՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը կեղծ տեղեկություն էին տարածում, թե իբր Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը տոմսեր են ձեռք բերել ամսի 21-ի վրա, որ եթե ինչ՝ «թռնեն»։

Այդ «եթե ինչը» եղավ ինչպես գիտեք, այսօր էլ արդեն ամսի 23-ն է, Զաքարյանն ու Հակոբյանը Հայաստանում են, ուստի պետք է արդարացիորեն արձանագրենք, որ նշածս բարձրաստիճան պաշտոնյաները անվիճելի բ…ի տղերք են»,- ֆեյսբուքում գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել