Արմեն Չարչյանը պարզաբանում է հայտնի ձայնագրության իր խոսքերը

«Ինձ առաջադրված է մեղադրանք, որը որ ինձ համար բացարձակ անհասկանալի է: Այդ մեղադրանքի մեջ որևէ հանցակազմ չի պարունակում և իմ խորին համոզմամբ այդ մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ, որպես քաղաքական տեռոր»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը:

Նա ասաց, որ համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որովհետև ինքը հավատում եմ արդարադատությանը:

«Իմ հավատի հիմքն է, որ ունեմ այնպիսի դատապաշտպաններ, ինչպիսին Արամն է Վարդևանյան և Էրիկը Ալեքսանյան, նրանք լավագույններից են»,-նշեց բժիշկը:

Արմեն Չարչյանը հավելեց, որ երբեք չի խուսափել որևէ բարդությունից և չի ընկրկել որևէ դժվարության առաջ:

«Որևէ պարտադրանք կամ որևէ հարկադրանք իմ արած գործողությունների մեջ չկա: Հիմա ես կբացատրեմ, թե ինչ նկատի ունեի կոշտ վերաբերմունքի մասով: «Իզմիրլյանի» բոլոր աշխատակիցների խնդրանքը ես հարգել եմ և բոլորըն անվճար, հիվանդանոցի հաշվին բուժում են ստացել, ամեն ինչ արել ենք: Ես հարգել եմ իրենց, իսկ եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը, իմ հորդորը, ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրենց»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել