Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՜ բարեկամներ,

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում։

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին տեղի ունեցած հանրահավաքրի ժամանակ հայտարարել էր․

«Հաջորդը. ես ուզում եմ ասել, որ վաղվանից, վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք, այո՛, պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և ողջ ներուժը մեր երկրի, ժողովրդի, պետության, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելուն

Նման երկխոսության կոչ եմ անում նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ և հակադրություն ենք ունեցել: Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել