«2018 թվականին Նիկոլ Փաշինյանի տուն ես գնացել եմ մեկ բան ասելու». Լևոն Տեր-Պետրոսյանը փակագծեր է բացում

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանի տուն ես գնացել եմ մեկ բան ասելու՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքsել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որը դու ստացել ես Սերժ Սարգսյանից, փաստաթղթով: Հարց տվեց՝ ի՞նչ փաստաթուղթ, ասացի՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ, նամակ ես գրում Արտaքաին գործերի նախարարին՝ պահանջում եմ 2 օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը՝ ապրիլի 18-ի դրությամբ:

Ասացի՝ դա քեզ պետք է, որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո՝ ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, արդեն կլինի քո խայտառակությունը»,-այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ինքը դա արել է իր փորձից ելնելով և նրանց մեջ ուրիշ խոսակցություն չի եղել:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ ատյանը ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահությունն էր, ուրիշ ոչինչ, իսկ ԼՂՀ-ն ճանաչված էր, որպես լիիրավ հակամարտող կողմ, կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում, եթե չընթանային՝ ոչ մի բան չէր ստացվի: Բանակցությունն այն է, երբ այն օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում, իսկ որոշումներ կայացնում էր միայն ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահությունը: Դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել՝ շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները»,-նշեց ՀՀ 1-ին նախագահը:

Սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Տեր-Պետրոսյանն ասաց, որ միջազգային կառույցները Խարհրդային Միության բոլոր երկրների սահմանները գծել և ճանաչել են հենց այդ քարտեզներով:

«Եթե այդքան ուժեղ եք, կարող եք գնալ գրավել, բայց փոխել հնարավոր չէ, իսկ վեճերը անընդհատ կլինեն, մինչև Հայաստանը Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի: Դա լինելու է, ամեն օր է լինելու»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել