Խրախուսանքներ՝ ԴԱՀԿ ծառայության 15-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության կազմավորման 15-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի կողմից երեկ տրվել են խրախուսման և պաշտոնների նշանակման հրամաններ:

ԴԱՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ` ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար 51 աշխատակից պարգևատրվել է շնորհակալագրով, 17-ը հուշանվերով, 4 աշխատակից պարգևատրվել է «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով, 10 աշխատակցի արտահերթ կոչում է շնորհվել, 9 աշխատակիցների հայտարարվել է պաշտոնի բարձրացում, իսկ երեք աշխատակիցներին տրված նկատողությունները հանվել են:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել