Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Արմինշող» ՍՊԸ-ին պատկանող հաց-հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրամասի գործունեությունը կասեցնելու որոշում:
Այս մասին տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Այս արտադրությունում խախտված են եղել Հայաստանի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ունեցել հանդերձարան, չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն, բացակայել են անձնական սանիտարական գրքույկները:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/05/6.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/05/7-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/05/5-1-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/05/4-1-1.jpg)