Նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ․ հայտարարություն

ՀՀ նախագահ Արեմն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում․

«Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը լրատվամիջոցների հարցումներին։

Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին:

Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել