ՀՀ տարբեր տարածքներում մոտ 500-600 ադրբեջանցի կա․ դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ․ Փաշինյան

Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջական սահմանին՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայտնի հատվածներում փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ մնում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում։

Այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության հերթական նիստին։

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է․ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը։ Այս առումով կարող ենք արձանագրել, որ հսկայական դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, և դրա կարևոր վկայություններից է այն, որ այսօր կառավարության նիստում ԱԳ նախարարության տեղը թափուր է և ԱԳ մեր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով։ Այս պահի դրության դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նաև անդրադարձավ համացանցում պտտվող «նոր համաձայնագրի, պայմանագրի» իրական լինել-չլինելու հարցին։

Նա նաև խոսեց ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել