Քաղցկեղով հիվանդ կամ հիվանդության պատմություն ունեցող պացիենտներից շատերը պետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութ. ԱՆ

COVID-19 համաճարակը, որն առաջացել է SARS-CoV-2 վիրուսով, շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ շատ մարդկանց վրա, ներառյալ քաղցկեղով հիվանդների, նրանց ընտանիքների և խնամակալների:

Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:

Պատվաստանյութերը օգտագործվում են՝ օգնելու անձի իմունային համակարգին ճանաչել և պաշտպանվել որոշակի վարակներից: Պատվաստանյութերն այժմ հասանելի են COVID-19- ից պաշտպանվելու համար: Այստեղ մենք կքննարկենք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ քաղցկեղով տառապող մարդկանց (կամ քաղցկեղի պատմություն ունեցող) մի քանի հարցեր:

Բազմաթիվ փորձագիտական ​​բժշկական խմբեր խորհուրդ են տալիս, որ քաղցկեղով հիվանդ կամ հիվանդության պատմություն ունեցող պացիենտներից շատերը պետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Քանի որ յուրաքանչյուր մարդու համար իրավիճակը տարբեր է, անհրաժեշտ է COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալու ռիսկերն ու օգուտները քննարկել օնկոլոգի հետ: ԱՀԿ-ի կողմից դեռևս առկա չեն հստակ ուղեցույցներ քաղցկեղով հիվանդներին COVID-19 պատվաստումների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել