4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 18-ին անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, զինծառայողները կատարելագործել են մարտական մեքենաների վարման մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները»,- ասված է հայտարարության մեջ։