Նարինե Ալթունյանը նշանակվել է Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ․ 154 հիմնական դպրոցի տնօրեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հուլիսի 31-ի որոշմամբ՝ Նարինե Ալթունյանը նշանակվել է Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ․ 154 հիմնական դպրոցի տնօրեն՝ 1 տարի փորձաշրջանով։ Նարինե Ալթունյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով։

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 37.1-ին, 37.2-րդ, 39-րդ կետերով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2025 թվականի հուլիսի 3-ի N 315 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հուլիսի 25-ի հ. 40690-25 գրությունը՝

1. Նարինե Ռաֆիկի Ալթունյանին՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, մեկ տարի փորձաշրջանով, նշանակել «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2030 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ:

2. «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Նարինե Ալթունյանի փորձաշրջանի ղեկավար նշանակել «Երևանի Ա.Դ.Սախարովի անվան հ.69 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարիաննա Մելյանին:

3. «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Արմինե Ապրեսյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

4. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել