«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 14:00-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ժամը 14:00-ն, ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ կլինեն Արմավիրի մարզի՝ Արտիմետ, Այգեկ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Բաղրամյան, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ գյուղերում և Էջմիածին քաղաքում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: