Իսրայելի ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22-ի

Պաղեստինի անկլավի Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կիդրան РИА Новости-ին հայտնել է, որ Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի, այդ թվում` ինը երեխա և մեկ կին:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հաղորդել էր քսան մարդու մահվան մասին:

«Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածների արդյունքում քսաներկու պաղեստինցի սպանվել է անկլավում, այդ թվում ՝ ինը երեխա և մեկ կին․․․Եվս 106 մարդ վիրավոր է», – ասել է ալ-Կիդրան:

Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝  խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել