Զինվորի սպանության գործով կալանավորվել է զինծառայակիցը

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ): 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ծառայակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։ Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել