Վրաստանը քննարկում է պատվաստված քաղաքացիների համար արտոնություններ սահմանելու հնարավորությունը

Վրաստանում քննարկում են պատվաստման ամբողջական կուրս անցած քաղաքացիների համար մի շարք արտոնություններ սահմանելու հարցը:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնը դիմելու է համակարգող խորհրդին`պատվաստվածների համար արտոնությունները հստակեցնելու հարցով. կենտրոնը գտնում է, որ պատվաստված քաղաքացիներն արժանի են պետության առավել ուշադրությանն ու աջակցությանը: Ուսումնասիրվում է այս առումով միջազգային փորձը: Արդեն պարզ է, որ պատվաստված քաղաքացու համար  վերացվելու է երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքը: Ամենայն հավանականությամբ նրանք նաև ազատ կլինեն բաց տարածքներում դիմակ կրելու պահանջից:

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը խոսել էր Կովիդ անձնագրեր ստեղծելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել