Հայտնի է կառավարության նոր կազմը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ մամլուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց, որ առաջարկվել է Կառավարության կառուցվածքում անել որոշ փոփոխություններ:

Ըստ նշված փոփոխությունների՝ ներկայիս ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը  առաջարկվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է ծանրորդ Յուրի Վարդանյանի թեկնածությունը:

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի, իսկ  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի թեկնածությունները:

Շարմազանովի խոսքերով՝ մյուս բոլորն նախարարները կմնան իրենց պաշտոններում:

Նա նաև նշել է, որ նիստի ժամանակ խորհրդի անդամները և նախագահ Սերժ Սարգսյանը քննարկելով Երևան քաղաքում մայիսի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունները` դրական են որակել արդյունքներն ու ընթացքը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել