Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկու փոխնախարար է ազատվել պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու նախարարությունների փոխնախարարներ ազատվել են պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Իսախանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»։

Մյուս որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել