«Սխալվելու իրավունք չունենք»․ իրավաբան Ռուզաննա Առաքելյանը որպես քննիչ իր կարիերան կսկսի Արցախում

Երիտասարդ իրավաբան Ռուզաննա Առաքելյանը սովորել է Արցախի պետական համալսարանում, իսկ հիմա կրթությունը շարունակում է Հայաստանում: Նրա հետ զրուցել ենք իր ապագա պլանների մասին և այն մասին, թե որտեղ է իր գործունեությունը ծավալելու Ռուզաննան:

«Կյանքիս ընթացքում եղավ մի իրավիճակ, որ ես հասկացա՝ պետք է վերականգնեմ արդարությունը և դա խթան հանդիսացավ, որպեսզի ես ընտրեմ այդ մասնագիտությունը: Որոշումս ինքս եմ կայացրել, ընտանիքս երբևէ չի խոչընդոտել»,-ասում է նա:

«Երիտասարդ իրավաբանները» շարքի շրջանակում Իրավաբան.net-ի հետ զրույցում Ռուզաննան ասաց, որ իր ուժերն է փորձում Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում, որպես քննիչ:

«Վերջերս ԱՀ ՔԿ-ում մրցույթ էր հայտարարվել քննիչի թափուր հաստիքի համար մրցույթին մասնակցել եմ, հաջողությամբ անցել եմ և պատրաստվում եմ առաջին քայլերս կատարել այդ ոլորտում, հուսամ՝ հաջողությամբ կպսակվի ամեն ինչ»,-նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել