«Երիտասարդ իրավաբանները» շարքի շրջանակում մասնագիտական հաջողությունների, ապագա պլանների մասին զրուցել ենք Ռիմա Ասոյանի հետ:
Նա աշխատում է Բարձրագույն դատական խորհրդում, ապագայում իրեն տեսնում է դատախազի կարգավիճակում:
Ռիմա Ասոյանը սովորել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում: «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը բավականին հետաքրքիր կրթական մեթոդներով զուգորդված դպրոց է, որտեղ ոչ միայն նոր գիտելիքներ են տալիս, այլ նաև ամրապնդում են ստացած գիտելիքները»,-ասում է երիտասարդ իրավաբանը:
Նրա կարծիքով՝ իրավագիտակից հասարակություն ունենալու համար քաղաքացիների հետ աշխատանք պետք է տարվի վաղ տարիքրց:
«Ես իրավաբանի մասնագիտությունը համարում եմ անհատակ ծով, ինչքան ընկղմվես, էլի տեղ կա: Իրավաբանը նախ և առաջ պետք է լինի սկզբունքային, դա կարտացոլվի իր մասնագիտության մեջ: Եթե դուք համառ չեք տեսակով, չեք սիրում մարտահրավերների դիմակայել և ադրենալինի սիրահար չեք, ապա այս մասնագիտությունը ձեզ համար չէ»,-նշում է Ռիման:
Մանրամասները՝ տեսանյութում